Ռենատա Լիտվինովան իր նոր պիեսը կներկայացնի Էստոնիայում

23:12   22 հուլիսի, 2022

Ռուս դերասանուհի Ռենատա Լիտվինովան Էստոնիայում կներկայացնի իր նոր՝ «Կակտուս» պիեսը։ Այս մասին հայտնում է CT News-ը։

Ռուս դերասանուհին մոնոներկայացումը կներկայացնի Տալինում կայանալիք «Kured Lendavad»  թատերական փառատոնի շրջանակներում։ Փառատոնի կայքում Լիտվինովան բացատրել է, որ պիեսը գրել է «լիակատար հուսահատության մեջ»։

Դերասանուհին խոստացել է, որ պիեսը պատմելու է սիրո մասին, որն ինքը ընկալում է որպես հրաշք եւ հեքիաթ․ «Պիես-մոնոլոգ․ գլխավոր հերոսուհու կոչը իրական եւ միեւնույն ժամանակ երեւակայական մեկին»։

Ներկայացման տոմսերի արժեքը տատանվում է 250-600 եվրոյի սահմաններում։



© NEWS.am STYLE