Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնությունից հետո Փարիզ են մեկնել

14:11   23 հուլիսի, 2022

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնությունից հետո Փարիզ են մեկնել՝ այնտեղ անցկացնելու մեղրամիսը։ Նորապսակներին ու դերասանի դուստրերին՝ Վայոլետին եւ Սերաֆինային, նկատել են Ելիսեյան դաշտերում, հայտնում է DailyMail-ը։

Լոպեսն ու Աֆլեքը Փարիզ են մեկնել մասնավոր ինքնաթիռով։ Նրանք զբոսնել են քաղաքի կենտրոնում, Բենի ու նրա նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների դուստրերի՝ 16-ամյա Վայոլետի ու 13-ամյա Սերաֆինայի հետ ընթրել «Le Matignon» ռեստորանում։

Լոպեսը կարմիր զգեստ էր կրում, դերասանը սեւ կոստյում էր ընտրել ու սպիտակ վերնաշապիկ։ Նրանք մի քանի ժամ են անցկացրել հաստատությունում, պարել ակումբում, ապա՝ հյուրանոց մեկնել, գրում է Ren.tv-ն։ 

Ջենիֆեր Լոսպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են հուլիսի 16-ին 20 տարվա ծանոթությունից հետո։ Արարողությունը բավական համեստ է եղել, զույգը, սակայն, թաքցնում էր աարարողության անցկացման օրն ու վայրը։

Լուսանկարը՝ Jordan Strauss/ nvision/Associated Press



© NEWS.am STYLE