Լեդի Գագայի տասը նախկին պարողներ նրա խորեոգրաֆին մեղադրել են իրենց ծաղրելու համար

20:12   23 հուլիսի, 2022

Գերմանիայում մեկնարկել է Լեդի Գագայի «Chromatica Ball» համաշխարհային շրջագանությունը։ Միեւնույն ժամանակ, լուր է տարածվել երգչուհու թիմում սկանդալի մասին։

Իբրեւ աստղի հինգ պարող շրջագայության մեկնարկից կարճ ժամանակ առաջ լքել է թիմը։ Հետո տասը նախկին մասնակիցներ Գագայի խորեոգրաֆին մեղադրել են թունավոր վերաբերմունքի համար։

Խոսքը 43-ամյա Ռիչի Ջեքսոնի մասին է, որն արդեն վաղուց աշխատում է երգչուհու հետ։ Նշվում է, որ նա, օգտագործելով իր դիրքը, իրեն թույլ է տվել վիրավորել ենթականերին ու ծարել նրանց, ինչի հետեւանքով շատ պարողներ լքել են փոփի աստղի թիմը։

«Նա վիրավորել է ինձ, նեղացրել, ինձ ստիպել սարսափելի զգալ աշխատավայրում զուտ այն պատճառով, որ կարող էր։ Գագան իմ երազանքն էր։ Ես «վազում» էի նրա հետեւից ու հասա նրան։ Բայց երբ հասնում ես այնտեղ, այդ տղամարդը քո երազանքը մղձավանջի է վերածում»,- «Rolling Stone» ամսագիրը մեջբերել է պարուհի Քերոլայն Դայմոնդի խոսքերը։

Պարբերականը մեջբերել է եւս հինգ պարողի խոսքերը, որոնք նմանատիպ հայտարարություն են արել։ Նրանցից երկուսը խոստովանել է, որ կամավոր հեռացել է իրենց երազանքների աշխատանքից խորեոգրաֆի պատճառով։ Ընդ որում, բոլորը երկրպագում են Գագային եւ պնդում, որ նա թիմում թունավոր մթնոլորտի հետ  առնչություն չունի, նա նույնիսկ ներկա չի եղել շատ փորձերի։

Հիմա արդեն երգչուհու թիմը պետք է լուծում գտնի իրավիճակի համար։

Աղբյուրը՝  Teleprogramma.pro

Լուսանկարը՝ Filippo MONTEFORTE / AFP



© NEWS.am STYLE