Ռիհաննան մազերի խնամքի միջոցների շարք է թողարկում՝ Fenty Hair

16:12   23 հուլիսի, 2022

Ռիհաննան շարունակում է նոր հորիզոններ գրավել։ Նա ընդլայում է իր Fenty կայսրությունն ու մազերի խնամքի միջոցների շարք թողարկում՝ Fenty Hair։ E!Online-ի լրագրողները պարզել են, որ Ռիհաննան արդեն իսկ ապրանքանիշի գրանցման հայց է ներկայացրել։ Ըստ փաստաթղթերի, որոնք հայտնվել են լրատվամիջոցների տրամադրության տակ, Ռիհաննան ծրագրում է ոչ միայն կոսմետիկ միջոցներ արտադրել, այլեւ աքսեսուարներ։

Վերջին շրջանում Ռիհաննան սկսել է էականորեն ավելի շատ ժամանակ տրամադրել իր Fenty ընկերությանը, քան երաժշտությանը։ Երգչուհու ստեղծագործության երկրպագուներն արդեն քանի տարի է՝ սպասում են, որ նա սկավառակ կթողարկի, սակայն Ռիհաննան դեռ չի շտապում։

Եվ նա, իրոք, հաջողակ է բիզնեսում։ Fenty Beauty, Fenty Skin и Savage X Fenty ապրանքանիշերը նրան միլիարդների եկամուտ են բերել։ Վերջերս Forbes-ը Ռիհաննային անվանել է ամենաերիտասարդ միլիարդատերը, որն անձամբ է հաջողության հասել մինչեւ 40 տարեկանը։ Այսօրվա դրութհամբ նրա ունեցվածքը կազմում է 1,4 միլիարդ դոլար։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE