Հռիփսիմե Հակոբյանի ջերմ լուսանկարը որդու հետ Բուլղարիայից

11:43   23 հուլիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Հռիփսիմե Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Հռիփսիմեն պատկերված է ավագ որդու՝ Լեոյի հետ։ Երգչուհին ջերմ գրկել է նրան։ Սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Բուլղարիայում։ «Առանց դիմահարդարման», «առանց ֆիլտրի»,- մեկնաբանությունների հատվածում երգչուհին այս հեշթեգերն է օգտագործել։

Հռիփսիմե Հակոբյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկն ատլասե սեւ զգեստ էր կրում։ Հռիփսիմեն հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Նա կերպարն ամբողջացրել էր նուրբ աքսեսուարներով։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել նրան․ «Գեղեցիկ»։



© NEWS.am STYLE