Միլա Յովովիչը՝ Harper’s Bazaar Russia-ի շքեղ ֆոտոսեսիայում

16:08   22 նոյեմբերի, 2013

Հոլիվուդյան դերասանուհի, երգչուհի, մոդել եւ դիզայներ Միլա Յովովիչը մասնակցել է Harper’s Bazaar Russia ամսագրի դեկտեմբերյան համարի շքեղ ֆոտոսեսիային: 37-ամյա Միլայի կերպարը ստեղծել են ամսագրի նորաձեւության խմբագիր Էրին Ուոլշը եւ ոճաբաններ Քեյթ Լին ու Ֆիլիպ Կարոենը:

Ֆոտոսեսիան անցկացրել են լուսանկարիչներ Քեթի Բլիչերն ու Դին Եվերարդը:

Հիշեցնենք, որ ամռանը Միլան Duft Punk խմբի հետ մասնակցել էր յուրօրինակ ֆոտոսեսիայի: Տղաները նման էին այլմոլորակայինների, իսկ Յովովիչը մարմնավորում էր իրեն՝ ճակատագրական սեքսուալ գեղեցկուհու: Մոդելը Saint Laurent-ից թափանցիկ զգեստով էր: Ֆոտոսեսիան սեւ-սպիտակ երանգներով էր, իսկ սյուժեն այլմոլորակայինների կողմից երկրային գեղեցկուհու առեւանգում էր հիշեցնում:



© NEWS.am STYLE