Նոր սկիզբ. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեց ժամանակակից տարբերանշանն ու կայքը (ֆոտո)

14:41   23 հուլիսի, 2022

Ավելացնել ժամանակի շունչը ոչ միայն խաղացանկում, այլեւ՝ արտաքին տեսքում․ այս սկզբունքը որդեգրելով՝  Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ձեռնամուխ եղավ իրականացնելու ռեբրենդինգ։ Երեկ՝ հուլիսի 21-ին, ինքնատիպ երեկոյի շրջանակում ներկայացվեց թատրոնի նոր՝ ժամանակակից տարբերանշանն ու կայքը։ Փոփոխությունները կատարվել են՝ պահպանելով թատրոնի 90-ամյա պատմության արտացոլանքն ու այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։

Ռեբրենդինգի իրականացումը թատրոնի երիտասարդ թիմի մտահաղացումն է, իսկ պատասխանատու գործը վստահվել է «Ինդիգո Բրենդինգ» ընկերությանը: 

23D1D616-CAA3-4527-986A-A082CE5D3F35.jpeg (160 KB)

«Օպերային թատրոնը կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը, ինչը մեծ պատիվ է, որովհետեւ Սպենդիարյանը մեր մշակութային հիմքերից է, եւ դա որեւէ մեկը չի կարող փոփոխության ենթարկել։ Քանի որ թատրոնը շատ լրջորեն սկսել է համագործակցել եվրոպական թատրոնների հետ, եւ մենք օպերային թատրոնների ընտանիքի մի մասնիկն ենք, մեր եվրոպական եւ ամերիկյան գործընկերները խորհուրդ տվեցին միջազգային լեզվով խոսելու համար անել այն քայլը, որը կոչվում է ռեբրենդինգ։ Մեր երիտասարդ թիմը վեց ամիս շարունակ աշխատեց այդ գաղափարի շուրջ»,-պատմեց անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, որն իր «կախարդական փայտիկի» օգնությամբ ազդարարեց երեկոյի պաշտոնական մեկնարկը։

ACC11E97-8E28-4A12-A21D-DC69513AA49A.jpeg (271 KB)

Միջոցառմանը հրավիրված էին մեդիա անհատներ, լրագրողներ, դեսպաններ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Երեկոն վարում էր Նազենի Հովհաննիսյանը։ Միջոցառումը ուղեկցվեց երաժշտական համարներով եւ նվագախմբային կատարումներով, իսկ հյուրերն այդ ամենը վայելեցին հենց թատրոնի բեմից։

0A1B03F9-A415-42F9-A96D-6C268B606A39.jpeg (163 KB)

0DDBC3FC-ED9B-437C-B095-0F0C7FDE73D3.jpeg (140 KB)

0C539D7D-28C1-4D36-97F8-D8F13E59C551.jpeg (149 KB)

3D6EF41B-79D8-4275-950F-711A8FC4745A.jpeg (136 KB)

4A64B01C-1557-42BE-ADFC-05713C2D33E9.jpeg (120 KB)

4FD26F18-7496-42C8-9FFD-2F93205355E4.jpeg (82 KB)

00154DEC-5B5C-41CA-BC8B-B32B75C05D9C.jpeg (197 KB)

5295DFA5-34E4-4287-8B30-5DD1F10B2B61.jpeg (86 KB)

852F707E-01BF-438D-99FA-82F5231EAC25.jpeg (188 KB)

DC6AFAF0-588F-4298-BBD2-2742805FF55A.jpeg (140 KB)

E925AD62-AEB7-4AC6-A2E1-6AD73C54A86E.jpeg (135 KB)

13CBA15F-572C-4F21-8120-83324BDE3C0A.jpeg (173 KB)

295111089_4765192580247726_4524974440403886484_n.jpg (21 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE