Թողարկվել է «Մատանիների տիրակալը․ իշխանության մատանիներ» սերիալի նոր թրեյլերը

15:13   23 հուլիսի, 2022

Թողարկվել է «Մատանիների տիրակալը․ իշխանության մատանիներ» սերիալի նոր թրեյլերը, որը հիմնված է Ջոն Տոլկինի վեպերի վրա։

Սերիալի նոր թրեյլերի շնորհիվ հայտնի է դարձել Սաուրոնի դերակատարի անունը․ նրա կերպարը կմարմնավորի բրիտանացի դերասան Էնսոն Բունը։ Նախագծում նաեւ կնկարահանվեն Լենի Հենրին, Ռոբերտ Արամայոն, Նազանին Բոնիադին, Մորֆիդ Քլարկը եւ այլք։

Ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան է։

Նոր եթերաշրջանի պրեմիերան, որը բաղկացած է ութ սերիայից, տեղի կունենա 2022-ին սեպտեմբերի 2-ին Amazon Prime Video սթրիմինգային հարթակում։ Առաջին եթերաշրջանի արժեքը հեղինակների կողմից գնահատվում է 465 միլիոն դոլար։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Courtesy of Amazon Prime Video



© NEWS.am STYLE