Մոռացե՞լ են հին վիրավորանքը․ Բեյոնսեն նվեր է մատուցել Քիմ Քարդաշյանին

17:15   24 հուլիսի, 2022

Քիմ Քարդաշյանի երկրպագուները լավ գիտեն, որ հեռուստաստղը նախկինում բարդ հարաբերություններ է ունեցել Բեյսնոսի հետ։ Լուրեր էին պտտվում, որ երգչուհին արհամարհում է Քանյե Ուեսթի նախկին կնոջը, սակայն պարզվում է՝ ժամանակի ընթացքում հայտնիները կարողացել են կարգավորել շփումը։

Այս մասին հայտնի է դարձել, երբ Քիմը տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։ Նա պարծեցել է Բեյոնսեի ապրանքանիշի՝ Ivy Park-ի եւ Adidas-ի համագորխակցության արդյունքում ստեղծված հավաքածուից նվերով։ Շնորհակալություն հայտնելով «Գրեմմիի» մրցանակակրին նվերի համար՝ Քարդաշյանը մեկնաբանել է աստղի հագուստի նոր հավաքածուն։

KIm-Kardashian-beyonce

Շատ երկրապագուների ուրախացրել է այդ նորությունը․ մի քանի տարի առաջ Page Six-ի աղբյուրները հայտնում էին, որ աստղերը նորմալ հարաբերությունների հույս չունեն։ «Քիմը երբեք դուր չի եկել Բեյոնսեին։ Նա ձգտում է բացահայտ ցույց չտալ իր անբարյացակամ վերաբերմունքը։ Երբ նրանց ճանապարհները հատվում են, Բին փորձում է որքան հնարավոր է շուտ ավարտել խոսակցությունը։ Նրանց շփումը լի է անհարմար դադարներով։

Ի դեպ, Բեյոնսեն եւ Ջեյ Զին բոլորի համար անսպասելի կերպով բաց են թողել Քանյեի ու Քիմի հարսանիքը 2014-ին։ Լուրեր էին պտտվում, եր ռեփերը պետք է դառնար Ուեսթի վարորդը, սակայն նրա ընտրյալը որոշել է ցուցադրաբար արհամարհել այդ ժամանակվա ամենաղմկոտ արարողություններից մեկը։

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE