19:22 23 հուլիսի, 2022Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան Հայաստանում է։ Ժաննան այս օրերին շրջում է Հայաստանի տեսարժան վայրերում ու չի մոռանում հետեւորդներին պատմել երկրի գեղեցկության մասին։
View this post on Instagram
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իի էջում Ժաննան ցույց է տվել, թե ինչպես է փորձում լավաշ թխել։ Գարիկ Մարտիրոսյանի կինը վայելել է «Ով սիրուն, սիրուն» երգը, ապա ուշադրությամբ լսել պատմությունն այն մասին, որ ի սկզբանե լավաշ թխել թույլատրվել է միայն երջանիկ կանանց․ համարվել է, որ էներգիան փոխանցվում է։
Հետեւորդները մեկնաբանություններում նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Սիրում եմ ձեզ ձեր անկեղծության, անսպառ հումորի եւ ազգի նկատմամբ հարգանքի համար», «որքան ջերմ տեսանյութ»։

Լեւինան օրերս եղել է նաեւ Գառնիում ու տաճարը նկարագրել որպես «հայոց պատմության յուրօրինակ հուշարձան»։ Հայաստան ժամանելուց հետո Ժաննան գրառում էր արել՝ թվելով, թե ինչն է սիրում․ «Եկել եմ բարձր լեռների եւ ձյունաճերմակ ամպերի երկիր, հյութալի նռան, հասած ծիրանի ու խաղողի երկիր, ամենահամեղ ջրի ու ամենահաճելի կոնյակի երկիր, երաժշտության, պարերի ու ի սրտե անցկացվող խնջույքների երկիր, բարի, լուսավոր, ուժեղ, կենսուրախ, տաղանդավոր մարդկանց երկիր, հոգով ինձ հարազատ հարազատների ու ընկերների երկիր»։