16:37 24 հուլիսի, 2022Հոլիվուդյան դերասանուհի, Marvel-ի «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի աստղ Ջեսիկա Ալբան խոսել է ընկերության ժապավեններում ռասսայական բազմազանության հետ կապված իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ ստուդիայի ժապավաններին չեն բավարարում այլ ռասսաների ներկայացուցիչներ կերպարները։ Իրավիճակը շատ չի փոխվել այն ժամանակվանից, երբ Marvel-ը վաճառվել է Disney-ին, կարծում է Ալբան։
«Նույնիսկ եթե դուք նայեք Marvel-ի ֆիլմերը (ֆանտաստիկայի ֆլագմանն ու գլխավոր շարժիչ ուժը զվարճանքների ոլորտում) կհասկանաք, որ դրանք դեռ բավական «սպիտակ» են»,- «Glamour» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է դերասանուհին։
«Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմում Ալբան խաղացել է Սյուզան Շտորի դերը, որի գլխավոր սուպերկարողությունն անտեսանելի լինելն էր։
Աղբյուրը՝ Riafan
Լուսանկարը՝ Getty Images