«Գեղատեսիլ բնության ու հարուստ պատմության յուրօրինակ համադրություն»․ Ժաննա Լեւինան Սեւան է այցելել (ֆոտո)

16:02   24 հուլիսի, 2022

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Հայաստանում է եւ շարունակում է բացահայտել երկրի գեղեցիկ անկյունները։

Մարտիրոսյանի կինը Գառնիում լավաշ թխելուց ու հեթանոսական տաճարը տեսնելուց հետո մեկնել է Սեւան։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

«Բարձր, բարձր լեռներում կարելի է տեսնել հայկական ծովը։ Եվ սա պատրանք չէ: Սա լեգենդար Սեւանա լիճն է։ Երկրի բնական մարգարիտն ու Կովկասի ամենախոշոր լիճը։ Սեւանը գեղատեսիլ բնության ու հարուստ պատմության յուրօրինակ համադրություն է։

Այստեղ կարելի է տեսնել բրոնզեդարյա հնագույն ամրոցների ու Ուրարտու պետության ժամանակաշրջանի շինությունների ավերակներ, ինչպես նաեւ միջնադարյան մի քանի հոյակերտ վանքեր»,- իր միկրոբլոգում գրել է Ժաննան ու նշել, որ Սեւանը պետք է տեսնել սեփական աչքերով։

 



© NEWS.am STYLE