Հայտնի է, թե որքան գումար է աշխատել Բենեդիկտ Քեմբերբետչը՝ լուսանկարներով երկրպագուների հետ

23:05   24 հուլիսի, 2022

«Շերլոկ» եւ «Դոկտոր Սթրենջ» նախագծերի աստղ Բենեդիկտ Քամբերբեթչը, 2017 թվականին երկրպագուների հետ լուսանկարվելով, 240 հազար ֆունտ ստեռլինգ է վաստակել։ Ընդհանուր առմամբ, դերասանն ավելի քան երեք հազար լուսանկար է արել, գրում է The Daily Mail-ը։

«Կինոյի եւ կոմիքսների լոնդոնյան փառատոնի ընթացքում նրա վաստակած գումարի չափը կարող էր ավելի մեծ լինել. բացի այդ՝ երկրպագուները 85 ֆունտ ստեռլինգ են վճարել ինքնագրի համար, 25 ֆունտ ստեռլինգ՝ լսարանի առջեւ նրա ելույթը լսելու եւ 75 ֆունտ ստեռլինգ՝ սելֆիի համար»,- նշել է պարբերականը։  

Հաջորդ տարի երկրպագուները սկսել են դժգոհել բարձր գներից։ «Comic-Con-ը երկրպագուների հետ միջոցառումները զանգվածային է դարձրել ամբողջ աշխարհում: Դրանց մասնակցող աստղերը կարող են օրական ավելի քան 10 հազար ֆունտ ստեռլինգ վաստակել»,- նշել է բրիտանացի մենեջեր Ջոնաթան Շալիթը։

Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Reuters/Mario Anzuoni


© NEWS.am STYLE