Ջորջ Ռ․Ռ․ Մարտինը բացահայտել է «Վիշապի տունը» ֆիլմի սյուժեի մանրամասները

11:59   25 հուլիսի, 2022

«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները բացահայտել են «Վիշապների տունը» պրիքվելի որոշ մանրամասներ, որը թողարկվելու է այս տարվա օգոստոսին։ BBC News-ը փոխանցում է շոուրաներ Ռայան Կոնդալի եւ գրող Ջորջ Ռ. Մարտինի խոսքերը։

Շոուում կհայտնվեն Լանիսթեր եւ Սթարք ընտանիքների ներկայացուցիչները, սակայն նրանք կխաղան ոչ գլխավոր դերեր։ Պատմության կենտրոնում կլինի Թարգարիենների ընտանիքը, որը սերիալի գործողությունների ընթացքում գտնվում է հզորության եւ բարգավաճման գագաթնակետին։ Գերիշխող ընտանիքի ներկայացուցիչներն իրենց տրամադրության տակ կունենան 17 վիշապ, որոնցով նրանք կթռչեն, խոստացել են շոուրաներները։



© NEWS.am STYLE