«Lady in white». Մերի Մակարյանի հմայիչ լուքը

23:39   25 հուլիսի, 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Մերի-Մակարյան-4.jpg (283 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում Մերին սպիտակ հանդերձանքով է․ լայն տաբատ, վերնաշապիկ, որոնք համադրել է բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մարիկի մազերն արձակված են, նախապատվությունը տվել է արտահայտիչ շպարին։ Հրապարակումը հաղորդավարուհին չի մակագրել։

290550700_1383927842016305_6207152511501647059_n(1).jpg (268 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրում Մերին ու նրա դուստրն ամառային հանդերձանքներով էին։ Մերին կրում էր պատառոտված ջինսե տաբատ եւ զոլավոր պրինտով բլուզ։ Նրա մազերն արձակված էին։ Հրապարակումը նա չէր մակագրել, բայց հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ կատարել։ «Սրտիկներ», - գրել էր երգչուհի Լիլիթ Կարապետյանը։



© NEWS.am STYLE