Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. համացանցում քննարկում են «Պոկերի արքայի» գաղտնի հարսանիքը (ֆոտո)

12:08   25 հուլիսի, 2022

Ամերիկացի միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն ակնարկել է, որ ամուսնացել է։ «Վերջապես ես դա արեցի»,- «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարը մակագրել է նա՝ նշելով «Ֆրանսիական Ռիվիերան»:

Դեն-Բիլզերյան.jpg (265 KB)

Ոչ բոլոր օգտատերերն են հավատում հայտնի անձնավորության խոսքերին։ «Վերջապես տաբատ ես կրե՞լ», «Չեմ հավատում», «Ավելի քիչ մրցակիցներ մնացին», - ոչ բոլոր օգտատերերն են հավատացել «Պոկերի արքայի» խոսքերին: Փաստն այն է, որ Բիլզերյանը բազմիցս խոսել է ամուսնության բացասական կողմերի մասին։

«Ամուսնությունն Ադամից եւ Եվայից ի վեր կյանքերի ոչնչացում է», - գրել է նա սոցիալական ցանցերում:



© NEWS.am STYLE