«Սիրիր ինքդ քեզ, ու քո աշխարհը կկառուցվի այնպես, ինչպիսին որ քեզ է պետք…»․ Արփի Գաբրիելյան

20:41   25 հուլիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Արփի-Գաբրիելյան-4.jpg (199 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արփին սեւ գույնի, մեկ ուսը բաց հագուստով է։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ ծավալուն ականջօղեր, վզնոց։ «Սիրիր ինքդ քեզ, ու քո աշխարհը կկառուցվի այնպես, ինչպիսին որ քեզ է պետք…», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Արփին։

293250582_7667288326679491_7369183188758413017_n.jpg (290 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրում Արփին սեւ գույնի հագուստով էր․ նա կրում էր ատլասե վերնաշապիկ, որը համադրել էր տաբատի եւ ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջական էր դարձնում աքսեսուարը։ «Ամառային տրամադրություն», - հրապարակմանը կից գրել էր Արփին։



© NEWS.am STYLE