Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին դարձել է Genny-ի աշնանային հավաքածուի դեմքը

22:11   25 հուլիսի, 2022

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը դարձել է Genny հագուստի իտալական ապրանքանիշի աշնանային հավաքածուի դեմքը։ Այդ մասին գրում է WWD-ն։

Ապրանքանիշի գեղարվեստական տնօրեն Սառա Կավացա Ֆակինին որպես գովազդային արշավի դեմք ընտրել է Ջորջինա Ռոդրիգեսին, որը հիմնված էր Պրուստի հարցաթերթիկի վրա։

Մոդելը նկարահանվել է Genny ապրանքանիշի աշնանային հավաքածուի իրերով․ բյուրեղներով զարդարված կիպ զգեստ, ֆուքսիա գույնի վերարկու, ինչպես նաեւ նույն երանգի վագրային պրինտով մինի զգեստ։



© NEWS.am STYLE