«Նոր օրը պահանջում է նոր մտածողություն»․ Աստղիկ Սաֆարյան

15:42   26 հուլիսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Աստղիկ-Սաֆարյան-5.jpg (162 KB)

Ինստագրամյան էջում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Բարսելոնայում։ Աստղիկը կրում է սեւ հանդերձանք, որը համադրել է ծղոտե լայնեզր գլխարկի հետ։ Երգչուհու մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարը համալրում է ոճային պայուսակը։ «Նոր օր է եւ պահանջում է նոր մտածողություն», - մեկնաբանել է Աստղիկ Սաֆարյանը։

Աստղիկ-Սաֆարյան․.jpg (236 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել ծովափին։ Նա կրում էր սեւ զգեստ, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Աստղիկի մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Անցած գիշերվա մասին», - հրապարակումը կարճ մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE