Չինացի դերասանը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

10:03   26 հուլիսի, 2022

Nubia առցանց ամսագիրը հինգ ամիս շարունակ հարցում է անցկացրել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու մասին։ Հրատարակության կայքը հայտնում է, որ հարցվողները նշել են չինացի դերասան եւ երգիչ Սյաո Չժան։

Китайский пирожок - Сяо Чжань | Блогер Stena на сайте SPLETNIK.RU 14 апреля  2020 | СПЛЕТНИК

Նշվում է, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 11 միլիոն մարդ, այն ընդգրկել է 189 երկրների բնակիչների։ Չժանի օգտին քվեարկել է ավելի քան 2,2 միլիոն հարցված։ Նրան հաջորդում է հարավկորեացի երգիչ, երգահան եւ դերասան Կիմ Տհեհեն։ Առաջատար եռյակը եզրափակում է չինացի դերասան, պարող եւ հեռուստահաղորդավար Վան Իբոն։

Թեկնածուների թվում էին նաեւ դերասաններ Հենրի Քավիլը, Թոմ Հոլանդի Տիմոտի Շալամեն, երգիչ Ջասթին Բիբերը, ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։



© NEWS.am STYLE