«Մանկական Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանը ներկայացրած Լուարա Հայրապետյանին սիրելին ամուսնության առաջարկություն է արել (ֆոտո/վիդեո)

12:08   26 հուլիսի, 2022

Ամերիկաբնակ երգչուհի Լուարա Հայրապետյանը, որը, հատկապես, հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2009»-ին իր մասնակցությամբ, որտեղ Հայաստանը ներկայացրել է «Բարսելոնա» երգով, օրերս ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։

295005599_376911484518613_5152085900675237141_n.jpg (120 KB)

Երգչուհին չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, սակայն NEWS.am STYLE-ին բացառիկ լուսանկարներ է տրամադրել իր ռոմանտիկ երեկոյից։ Իր հույզերով Լուարան կիսվել է Instagram-ում հրապարակված տեսանյութի ներքո․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lᴜᴀʀᴀ Mᴇʟᴏᴅʏ (@luaramelody)

«Եթե ես գիտեմ, թե ինչ է սերը, դա քո շնորհիվ է։ Դու ինձ ամբողջացնում ես, ու ես չեմ համբերում կյանքիս մյուս մասն անցկացնել քեզ հետ։ 07.22.22` լավագույն ժամադրությունը»,-անգլերենով գրել է Լուարան։

NEWS.am STYLE-ին հայտնի է, որ երգչուհու ընտրյալի անունը Երվանդ է, նա եւս բնակվում է Լոս Անջելեսում։ Զույգը ծանոթացել է 2014 թ-ին։ 

294929781_383787330451536_2729245377185578459_n.jpg (60 KB)

294967102_775749973856631_1317445904368683004_n.jpg (57 KB)

294983392_761812758200034_8735287189018574992_n.jpg (73 KB)

295132796_597601655263214_6619221193549887061_n.jpg (77 KB)

295219173_5568662146529397_2501892369953848577_n.jpg (53 KB)



© NEWS.am STYLE