«Գեղեցկուհիներ»․ Քրիստինա Եղոյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

18:46   26 հուլիսի, 2022

Երգչուհի Քրիստինա Եղոյանն ընտանեկան նոր լուսանար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Լեայի հետ։

Քրիստինա-Եղոյան-6.jpg (265 KB)

Իր միկրոլոգում տեղադրված կադրերում Քրիստինան ջերմ գրկել է փոքրիկին։ Նա կրում է սեւ բլուզ, որը համադրել է սպիտակ կիսատաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Ես ու Լեան ձեզ շաա՜տ ենք սիրում, շնորհակալ ենք, որ այդքան ջերմ ու դրական խոսքեր եք մեզ նվիրում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Քրիստինան։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհիներ»։

Քրիստինա Եղոյան

Օրերս հրապարակված լուսանկարում Քրիստինան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկ էր ընտրել ու բրենդային պայուսակ։ Քրիստինան արձակել էր մազերն ու նախապատվությունը տվել վառ շպարին։ «Ամառային տրամադրություն»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։



© NEWS.am STYLE