23:01 23 նոյեմբերի, 2013Տղամարդու եւ կնոջ հարաբերություններում ինտիմ կյանքը կարեւորագույն նշանակություն ունի, որտեղ նույնպես կանոններ եւ նրբություններ կան:
Ինտիմ հարաբերությունները միօրինակություն չեն ընդունում: Սեքսոլոգների հավաստմամբ, տարբեր սեքսուալ դիրքերը թույլ կտան բազմազան դարձնել ինտիմ հարաբերությունները, դրանք ավելի հարուստ եւ հագեցած դարձնել:
Տարբերակների բազմազանությունը հնարավորություն կընձեռի ընտրել հենց այն, ինչն առավելագույն հարմար կլինի զուգընկերներից յուրաքանչյուրին՝ նրա ֆիզիկական եւ անատոմիական կառուցվածքին համապատասխան: Մարդկային մարմնի հնարավորությունները թույլ են տալիս ամենատարբեր սեքսուալ դիրքեր ընտրել:
Ճիշտ ընտրված սեքսուալ դիրքերը կօգնեն խուսափել զուգընկերների անատոմիական անհամատեղելիության խնդրից, սեռական ակտն առավել հաճելի դարձնել, իսկ կանանց՝ հաճույք ստանալ: Միօրինակ դիրքերը սեռական հարաբերությունները պակաս գրավիչ են դարձնում, ինչի հետեւանքով զուգընկերները հաճախ կորցնում են միմյանց հանդեպ հետաքրքրությունը: Մյուս կողմից, աղջիկների մեծ մասին դուր են գալիս այն դիրքերը, որոնք հնարավորություն են տալիս լավագույնս խթանել էրոգեն գոտիները: