«Եվրատեսիլ 2022»-ի հաղթողներն արձագանքել են մրցույթը Մեծ Բրիտանիա տեղափոխելու որոշմանը

19:12   26 հուլիսի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ի հաղթողները՝ ուկրաինական Kalush Orchestra ռեփ խմբի անդամները, մեկնաբանել են մրցույթի տեղափոխումը Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

«Իհարկե, մենք շատ տխուր ենք, որ հաջորդ տարի Եվրատեսիլ երգի մրցույթը չի կայանա Ուկրաինայում։ Բայց շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային համերաշխության եւ մեր երկրին աջակցող միջոցառումն անցկացնելու համաձայնության համար։ Հուսով ենք, որ «Եվրատեսիլ 2023»-ը կունենա ուկրաինական կոլորիտ եւ կփառաբանի մեր գեղեցիկ, յուրահատուկ մշակույթը»,- հրապարակմանն ասել է «Kalush Orchestra» խմբի ղեկավար Օլեգ Պսյուկը։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) նախօրեին հայտարարել էր, որ «Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում։ Սկզբում մրցույթը պետք է ընդուներ Ուկրաինան, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միջոցառումը պետք է տեղափոխվեր այլ երկիր։



© NEWS.am STYLE