«Ընտանիքից ավելի կարեւոր ոչինչ չի կարող լինել․․․»․ Լիլիթ Մուրադյան

21:46   26 հուլիսի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու, դստեր եւ որդու հետ։

Լիլիթ-Մուրադյան-6.jpg (249 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ «Հասկացա, որ ընտանիքից ավելի կարեւոր ոչինչ չի կարող լինել․․․ հաճախ կյանքը, աշխատանքը տանում են մեղնից ավելին, քան պետք է․ ժամանակ ու ամենակարեւորը՝ առողջություն», - գրել է Լիլիթը։

Լիլիթ-Մուրադյան 3.jpg (135 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում Լիլիթը հմայիչ ու դասական կերպարում էր․ կրում էր սպիտակ զգեստ։ Մազերը հավաքված էին, ընդգծված շպարով էր։ «Շնորհակալ եմ ձեզ, որ միշտ իմ կողքին եք, շնորհակալ եմ ձեզ, ձեր կին տեսակի համար։ Չկա ավելի գեղեցիկ երևույթ, երբ կինը հիանում ու սատարում է մեկ այլ կնոջ, ուժեղ և ինքնաբավ տեսակն է դա։ Կեցցե’ք… ուժեղ կնոջ կողքին պետք է տղամարդ, ով թիկունք է, ցանկացած հարցում և ցանկացած պահի։ Քննադատող տեսակն ինձ համար թուլամորթ տղամարդու կերպարն է։ Մենք կարող ենք անսահման սեր տանք, եթե մեզ տան թևեր, երբ կտրում են, մենք դառնում ենք դատարկ ու անհոգի», - գրել էր Լիլիթը։



© NEWS.am STYLE