«Պահ, երբ տեղին է ասել՝ կանգ առ վայրկյան․․․»․ Դիանա Գրիգորյան (ֆոտո)

22:41   26 հուլիսի, 2022

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու հետ։

Դիանա-Գրիգորյան-6.jpg (194 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում մայր ու որդի կերպարանք են ընդունել լողափին։ Դիանան ամառային հրապուրիչ կերպաում է։ Նա կրում է զոլավոր բլուզ, որը համադրել է սեւ կիսատաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Պահ, երբ տեղին է ասել՝ կանգ առ վայրկյան․․․», - հրապարակումը մակագրել է նա։

294024605_137538732001971_6088237760430502780_n(1).jpg (220 KB)

Օրերս հրապարակված կադրերում Դիանան կրում էր սպիտակ գույնի հետաքրքիր ձեւվածքով բլուզ, որը համադրել էր ոտքի հատվածում համարձակ բացվածքով սեւ կիսաշրջազգեստի, ոճային բարձրակրունկների հետ։ Դիանայի մազերը հավաքված էին, ընդգծված շպարով էր։ «Սեւ ու սպիտակի փիլիսոփայության մեջ են կյանքի բոլոր գույները...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Դիանա Գրիգորյանը։

 



© NEWS.am STYLE