Վիկտոր Ցոյի որդին հայտարարել է սոլո կարիերա սկսելու մասին

22:12   26 հուլիսի, 2022

Վիկտոր Ցոյի որդին՝ Ալեքսանդրը հայտարարել է սոլո կարիերա սկսելու մասին։ Այս մասին հայտնում է KP.RU-ն՝ հղում անելով արտիստի սոցիալական ցանցերին։ Նախկինում երաժիշտը ելույթ է ունեցել «Ռոնին» խմբի կազմում։

«Ռոնին նախագիծը փակվում է, այս խումբն այլեւս գոյություն չունի: Եվ լավ նորությունն այն է, որ կա նոր նախագիծ՝ Սաշա Ցոյ», - հայտնել է «Կինո» խմբի ղեկավարի որդին: Արտիստը հավելել է, որ առաջին ստեղծագործությունը պետք է թողարկվի իր ծննդյան օրը՝ օգոստոսի 5-ին։



© NEWS.am STYLE