12:12 23 նոյեմբերի, 2013Մինչ մամուլը հրապարակում է Քսենիա Սոբչակի եւ Թինա Կանդելակիի «թվիթերային» լեզվակռիվը, վերջինը նշել է իր «Թինաթին» ռեստորանի տարեդարձը:
Բազմաթիվ ռուսական աստղերը ժամանել են ռեստորան՝ տիրուհուն շնորհավորելու համար:
Հյուրերի թվում են եղել Կարեն Շահնազարովը, Դարյա Միխալկովան, Վյաչեսլավ Մանուչարովը եւ հայրենական շոու-բիզնեսի շատ այլ ներկայացուցիչներ:
Կարեն Շահնազարով

Սոսո Պավլիաշվիլի

Սոսո Պավլիաշվիլի եւ Թինա Կանդելակի

Վյաչեսլավ Մանուչարով

Յուլիա Դալլաքյան եւ Անատոլի Օնիշչենկո

Երեկույթի ընթացքում հյուրերին հագեցած ծրագիր եւ բազմաթիվ հաճելի անակնկալներ էին սպասում. համեղ հյուրասիրություն, վրացական ժողովրդական պարեր, կենդանի երաժշտություն եւ նույնիսկ վրացական խնջույքի ոճով բեմականացված ֆոտոսեսիա:

Ի դեպ, հյուրերին ուրախացրել է ոչ միայն Կանդելակին. հանդիսավոր միջոցառման հյուրերը նույնպես նվեր էին պատրաստել բիզնես-լեդիի համար: Սոսո Պավլիաշվիլին, օրինակ, ներկաների համար կատարել է իր հիթերը:


Նյութը՝ «Сплетник»-ի