«Նուրբ»․ Իրինա Թովմասյանի լուսանկարն Իբիցայից

16:43   27 հուլիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու նուրբ կերպարը։

Իրինա-Թովմասյան-7.jpg (368 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ գույնի եթերային զգեստ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրն արվել է Իբիցայում։ Հրապարակմանը կից գեղեցկուհին հետեւորդներին պատմել է տեղանքի մասին, ծանոթացրել է դրա պատմությանը։  

Ավելի վաղ տեղադրված կադրերում նա պատկերված էր ամուսնու ու քրոջ հետ։ Լուսանկարներն արվել էին Վիեննայում։ «Վերջապես առանց երեխաների մեր ճամփորդությունը սկսվեց՝ Վիեննա-Իբիցա։ Արդեն շատ վաղուց Եվրոպայում չէի եղել, եւ ինձ պակասում էր նրա շունչը։ Վիեննան իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է, իսկ իմ սիրելի մարդիկ այն դարձնում են էլ ավելի ջերմ ու գեղեցիկ։ Այս քաղաքից հյուրընկալությունն ու տաքությունն անպակաս է»,- գրել էր Իրինան։



© NEWS.am STYLE