«Սիրում եմ քեզ»․ Լուսինե Թովմասյանի եւ ամուսնու սիրառատ լուսանկարը

10:47   27 հուլիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

Լուսինե-Թովմասյան-7.jpg (231 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում գեղեցկուհու ամուսինը մեղմ համբուրում է նրան։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Լուսինեն կրում է հետաքրքիր ձեւվածքով, բաց երանգի զգեստ։ Նա հավաքել է մազերը, նախընտրել է նուրբ շպար։ «Ես սիրում եմ քեզ», - գրել է նա։  

Լուսինե-Թովմասյան-1.jpg (116 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Լուսինեն ամառային սպորտային կերպարում էր։ Նա կրում էր կարմիր բլուզ, որը համադրել էր ջինսե կիսատաբատի եւ մարզակոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում գոտի պայուսակն ու արեւային ակնոցը։ «Հազիվ պահել եմ` նկարվի ինձ հետ։ Այնքան աշխույժ է, որ չեմ հասցնում ետևից վազել։ Ինչպես ասում են` լավագույն կադրերը պատահականներն են», - գրել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE