Մայքլ Ջեքսոնի տաբատից մինչեւ Շերի կոշիկներն ու Էլվիսի հագուստը․ Hard Rock Cafe Yerevan` նոր ու ինքնատիպ ժամանցավայր քաղաքի սրտում (վիդեո)

12:32   27 հուլիսի, 2022

Պուշկինի 3/1 հասցեի ամենալեգենդար շենքում այսուհետ գործելու է համաշխարհային ճանաչում ունեցող ամենաստղային ժամանցավայրերից մեկը՝ Hard Rock Cafe Yerevan-ը։ Ռոքային տրամադրություն ու թանգարային շունչ ունեցող ռեստորանի պաշտոնական բացումը կտրվի առաջիկա ամիսներին, իսկ մինչ այդ՝ մեդիա ոլորտնի ներկայացուցիչները առաջինը բացահայտեցին նոր ժամանցավայրի յուրահատկությունն ու այնտեղի այցելուներին սպասվող անակնկալները։

Hard Rock Cafe-ի միջազգային մթնոլորտն ապահովելու համար աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանել սպասարկման ոլորտի մասնագետներ։ Տարբերվող մենյու, իր տեսակի մեջ եզակի, ժամանակակից ինտերիեր, կենդանի ռոք երաժշտություն եւ բարձր տրամադրություն՝ ահա, թե ինչ են խոստանում Hard Rock cafe Yerevan-ում։

Hard Rock-ը միայն ռեստորան չէ․ այնտեղից այցելուները կարող են ձեռք բերել յուրահատուկ դիզայնով շապիկներ, աքսեսուարներ, բաժակներ եւ ուսումնասիրել թանգարանային նմուշներ դարձած աստղային իրերը, օրինակ՝ Մայքլ Ջեքսոնի սիրելի կարմիր կոշիկները, նրա լեգենդար տաբատը, երիտասարդ Շերին պատկանող երակարաճիտք կոշիկները, նրա Believe շրջագայության համազգեստներից մեկը, Էլվիս Փրեսլիին եւ այլ հայտնիներին պատկանող հագուստի դետալներից մի քանիսը։

Մանրամասները` ռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE