«Հիասքանչ»․ Աթենա Մանուկյանի լուսանկարը

23:42   27 հուլիսի, 2022

Երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Աթենա-Մանուկյան.jpg (256 KB)

Իր ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հունահայ երգչուհին կրում է վառ գույնի ուլտրակարճ զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը։ Աթենայի մազերը հավաքված են, արտահայտիչ շպարով է։ Հրապարակմանը մեկնաբանություններում երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Հիասքանչ»։

293060196_727133865234377_2030450831145715674_n(1).jpg (344 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում հունահայ երգչուհին կերպարանք էր ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում էր մոխրագույն զգեստ, որն էլ ավելի էր ընդգծում նրա կազմվածքը, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում գլխարկը։



© NEWS.am STYLE