Երեւանում բացվել է Արցախի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկարիչների համատեղ ցուցահանդես

20:12   27 հուլիսի, 2022

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվել է Արցախի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկարիչների «Thirteen» ցուցահանդեսը։

1658921634302205.jpg.png (890 KB)

Ծրագիրը հնարավորություն կտա արվեստագետներին շարունակել իրենց գեղարվեստական ​​պրակտիկան, չնայած աշխարհի անկայուն իրողություններին եւ երկխոսության մեջ լինել Հայաստանի ներկայիս արվեստագետների հետ:

1658921421223901.jpg (4.73 MB)

Նախագծի համակարգողը ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Բելա Պողոսյանն է։

«Մեկ ամիս մի խումբ արվեստագետներով մենք աշխատեցինք առաջացող խնդիրների ու մտքերի վրա: Անկայունության եւ կորուստների դարաշրջանում ՆՓԱԿ-ը դարձել է արվեստագետների ապաստան, մտորումների եւ գործողությունների ապահով վայր»,- պատմել է Բելան։

Ցուցահանդես կարող եք այցելել մինչեւ օգոստոսի 6-ը։



© NEWS.am STYLE