«Մենք մեր երեխաներին պետք է չստիպենք ամուսնանալ հանուն կարծրատիպերի, այլ միայն հանուն սիրո եւ հարգանքի»․ Լիլիթ Մուրադյան

11:29   28 հուլիսի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ որդու հետ։

Լիլիթ-Մուրադյան-8.jpg (261 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ «Միշտ եմ ասել, ու էլի կասեմ, երեխաները մերը չեն, իրանց պետք է պահել, մեծացնել, տալ հնարավոր ամեն բան ու բաց թողել։ Խորանի դիմաց մենք երդվում ենք լինել հավերժ մեկ մարդու կողքին, և այդ մեկ մարդն ամուսինն է։ Հիվանդագին կառչած իրենց տղաներից լինում են այն մայրերը, որոնք բավականաչափ սեր, ուշադրություն ու հարգանք չեն ստացել իրենց ընտրյալներից։ Այո տխուր է, բայց իրենց կարելի է հասկանալ։ Այդ է պատճառը, որ մենք մեր երեխաներին պետք է չստիպենք ամուսնանալ հանուն կարծրատիպերի, այլ միայն հանուն սիրո և հարգանքի», - հրապարակումը մակագրել է Լիլիթը։

«Ընտանիքից ավելի կարեւոր ոչինչ չի կարող լինել․․․»․ Լիլիթ Մուրադյան

21:46, 26 ՀՈՒԼԻՍԻ

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու, դստեր եւ որդու հետ։

Լիլիթ-Մուրադյան-6.jpg (249 KB)

«Հասկացա, որ ընտանիքից ավելի կարեւոր ոչինչ չի կարող լինել․․․ հաճախ կյանքը, աշխատանքը տանում են մեղնից ավելին, քան պետք է․ ժամանակ ու ամենակարեւորը՝ առողջություն», - օրերս գրել էր Լիլիթը։



© NEWS.am STYLE