Հայտնի է աշխարհի ամենահայտնի բրենդը

10:11   28 հուլիսի, 2022

Lyst առցանց հարթակը հրապարակել է նոր զեկույց, որտեղ 2022 թվականի 2-րդ եռամսյակում Gucci-ն պաշտոնապես դարձել է աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը։ Այն կրկին Balenciaga-ից վերցրել է ոսկին:

Վերլուծաբանների կարծիքով՝ այս ժամանակահատվածում ապրանքանիշին հայտնիություն է  բերել Adidas-ի հետ համագործակցությունը, որի թողարկումից հետո համացանցում որոնման հարցումների թիվն ավելացել է 286 տոկոսով։

Gucci-ի նկատմամբ համացանցում հետաքրքրությունն ավելացրել է նաեւ բրիտանացի երգիչ Հարի Սթայլսի հետ համագործակցությունը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Balenciaga նորաձեւության տունը, որը 9 ամիս առաջատարը լինելուց հետո կորցրել է վարկանիշի առաջին հորիզոնականը։

Երրորդից մինչեւ 10-րդ տեղերը զբաղեցնում են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Prada-ն, Valentino-ն, Louis Vuitton-ը, Dior-ը, Miu Miu-ն, Fendi-ն, Diesel-ն եւ Burberry-ն:



© NEWS.am STYLE