Շոն Մենդեսը չեղարկել է հյուրախաղերը հոգեկան խանգարման պատճառով

11:17   28 հուլիսի, 2022

Երգիչ Շոն Մենդեսը հայտարարել է, որ հոգեկան խնդիրների պատճառով չեղարկել է իր համաշխարհային շրջագայության մնացած մասը՝ դեպի Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Ամերիկա եւ Եվրոպա։

«Երբ մենք սկսեցինք պատրաստվել հյուրախաղերին, ես շատ հուզված էի, քանի որ մտածում էի, որ երկար ընդմիջումից հետո վերջապես կվերադառնամ կենդանի ելույթներին, որը պայմանավորված էր համաճարակի պատճառով։ Սակայն իրականությունն այն է, որ ես պարզապես պատրաստ չէի, թե որքան դժվար կլիներ շրջագայությունը»,- գրել է երաժիշտն իր միկրոբլոգում։

Նախկինում երաժիշտը երեք շաբաթով հետաձգել էր համերգները։



© NEWS.am STYLE