«Վստահիր կյանքին»․ Աննա Հարությունյան (ֆոտո)

13:19   28 հուլիսի, 2022

Դերասանուհի Աննա Հարությունյանը մեկնել է Վիեննա, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

Աննա-Հարությունյան-7.jpg (252 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված նոր կադրում Աննան կերպարանք է ընդունել սեւ գույնի դասական զգեստով, որը ոտքի հատվածում ունի համարձակ բացվածք։ Նրա ոիղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Վստահեք կյանքին», - հրապարակումը կարճ մակագրել է Աննան։

Աննա-Հարությունյան 4.jpg (178 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում Աննան կրում էր բաց երանգի տոպ, որը համադրել էր նույն գույնի տաբատի հետ։ Նա արձակել էր մազերը, նախընտրել էր մեղմ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջական էին դարձնում նորաձեւ արեւային ակնոցն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։ 



© NEWS.am STYLE