Ծովափնյա կերպար․ Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

15:46   28 հուլիսի, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից պարբերաբար կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով։

Մարիամ-Ալեքսանյան-7.jpg (164 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին կրում է կապույտ գույնի, հետաքրքիր ձեւվածքով տոպ, որը համադրել է նույն երանգի շրջազգեստի հետ։ Նրամազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում ոճային աքսեսուարը։ «Ողջույն», - հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին։

Մարիամ Ալեքսանյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մարիամը սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Դերասանուհին հյուսքեր էր ընտրել ու բնական դիմահարդարում, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մարիամը հրապարակումը չէր մեկնաբանալ։



© NEWS.am STYLE