«Մարդիկ չեն նկատում, երբ իրենց սիրում ես․․․»․ Լիլու

17:31   28 հուլիսի, 2022

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Լիլու-7.jpg (271 KB)

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է ուստ բաց, փքուն շրջազգեստով զգեստ, որը համադրել է սեւ գույնի բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ «Մարդիկ չեն նկատում, երբ իրենց սիրում ես․․․ Նրանք սկսում են նկատել, երբ իրենց դադարում ես սիրել․․․ Հանճարեղ է ասված», - հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։  

Լիլու-5.jpg (209 KB)

«Գրեթե միշտ սխալվում եմ մարդկանց հետ շփման հարցում, ասում ա՝ «Век живи век учись»։ Բայց դե մարդիկ ի՞նչ մեղք ունեն, որ ես ում տեսնում պաչում դնում եմ գլխիս։ Էսքան տարի ապրեցի, մեկա չհասկացա էդ անտեր ձեւ բռնելը ինչ ա։ Դիստանցիա պահելը մտերիմ մարդկանցից ո՞րն ա։ Բայց հալալ ա վերջը սովորացրեցիք, քանի որ մարդիկ կատաղում են անկեղծ ու ջերմ վերաբերմունքից հիմա կլինի ընտիիիր։ Ի՞նչ ասեցիք։ Ծերացանք նոր սովորեցինք։ Իմ օրի էլի մարդ կա՞», - ավելի վաղ գրել էր Լիլուն։



© NEWS.am STYLE