Սկանդալ. մինչեւ պաշտոնական թողարկումը Բեյոնսեի նոր ալբոմը հայտնվել է համացանցում

15:27   28 հուլիսի, 2022

Երգչուհի Բեյոնսեի նոր՝ «Renaissance» ալբոմը, որի պաշտոնական պրեմիերան պետք է կայանար հուլիսի 29-ին, հայտնվել է համացանցում։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Variety հրատարակության լրագրողները բազմաթիվ սոցիալական ցանցերում գտել են երգչուհու թրեքերը, ինչպես նաեւ գրառումներ, որոնցում առաջարկվում էր գնել CD-ի պատճենը:

Renaissance-ը կլինի ամերիկացի երգչի յոթերորդ ստուդիական ալբոմը եւ առաջինը՝ վերջին վեց տարվա ընդմիջումից հետո։ Բեյոնսեն դրա թողարկման մասին հայտարարել էր հունիսի կեսերին, երբ նրա սոցցանցերում հայտնվեց համանուն երգը։ Ենթադրվում է, որ ալբոմը կբաժանվի երկու մասի, եւ դրանցից միայն առաջինը կթողարկվի հուլիսի 29-ին։



© NEWS.am STYLE