«Մումիա» ֆիլմի աստղը գիրացել է․ նրա քաշը հասել է գրեթե 300 կիլոգրամի

16:12   28 հուլիսի, 2022

«Մումիայի» աստղ Բրենդան Ֆրեյզերն անհավանական քաշ է հավաքել՝ Դարեն Արոնոֆսկու նոր ֆիլմում իր կերպարին համապատասխանելու համար։ Ֆրեյզերի քաշը հասնում է 272 կիլոգրամի։

neveroyatno-tuchnyj-brendan-frejzer-na-pervom-kadre-filma-kit-darrena-aronofski_1658858079589999648.jpg (63 KB)

«Սա, անշուշտ, հեռու է այն ամենից, ինչ ես երբեւէ արել եմ, բայց ես համեստ չեմ լինի... Գիտեմ, որ դա երկարատեւ տպավորություն կթողնի», - Variety-ին խոստովանել է դերասանը:

Նոր ֆիլմում դերասանը կմարմնավորի մեկուսի ուսուցչի կերպարը, որը փորձում է կապ հաստատել իր դստեր հետ: Ֆիլմի պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնում, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։



© NEWS.am STYLE