«Երկնքի գույները նույնը չեն, ինչպես մեր օրվա գույները»․ Լիա Զախարյան

21:48   28 հուլիսի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում կերպարանք է ընդունել գեղեցիկ մայրամուտի ֆոնին։

Լիա-Զախարյան-.jpg (266 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լիան կրում է տոպ, որը համադրել է սպիտակ տաբատի ու նույն գույնի բարձրակրունկների հետ։ Նրա գանգուր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Երկնքի գույները նույնը չեն, ինչպես մեր օրերի գույները: Ամեն անգամ դրանք յուրօրինակ գեղեցիկ են, ինչպես մեզնից յուրաքանչյուրը», - հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։

Լիա Զախարյան

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար Լիան ընտրել էր սեւ հագուստ՝ տոպ, տաբատ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE