Սերբիան եւ Բուլղարիան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ»-ին. մրցույթից արդեն հրաժարվել է 8 երկիր

14:10   23 նոյեմբերի, 2013

Սերբիան եւ Բուլղարիան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Սերբիան այդ մասին հայտարարել է մրցույթին մասնակցելու բարձրացված վճարի պատճառով: Այս մասին տեղեկացնում է In Serbia-ն:

«Եվրատեսիլ»-ին չի մասնակցի նաեւ Բուլղարիան: Այս երկիրը նույնպես որպես պատճառ նշել է ֆինանսական դժվարությունները: Բուլղարական BNT հեռուստաալիքը պատրաստ չէ վճարել մասնակցության վճարը: Այս մասին էլ տեղեկանում ենք The Sofia Globe պարբերականից:

Սերբիան միջազգային երգի մրցույթին մասնակցում է 2007 թվականից, Բուլղարիան՝ 2005-ից:

Այս կերպ, Բուլղարիան եւ Սերբիան միացան Խորվաթիային, Չեխիային, Սլովակիային, Կիպրոսին, Լյուքսեմբուրգին եւ Անդորրային, որոնք ավելի վաղ նույնպես հայտարարել էին «Եվրատեսիլ»-ին չմասնակցելու մասին:



© NEWS.am STYLE