15:38 29 հուլիսի, 2022Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրն արվել է Մեքսիկայում։ Արմինկան կրում է սեւ դասական զգեստ, որը համադրել է արծաթագույն ոճային բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում վզնոցը։ «Պատահականների շարքից», - գրել է նա։

Ավելի վաղ Արմինկան նկարահանման համար սեւ հագուստ էր ընտրել, որը համադրել էր վառ գույնի երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու վառ դիմահարդարմամբ էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսեր ուղղել նրան․ «Կանացի»։