Բյորկի դուստրը դարձել է Miu Miu-ի գովազդային արշավի հերոսուհին

10:12   29 հուլիսի, 2022

Բյորկի դուստր Իսադորա Բյարկարդոտիր Բարնին դարձել է Miu Miu արշավի դեմքը։ Նկարահանումները նվիրված են նկարիչներ Նատալի Ջուրբերգի եւ Հանս Բերգի կողմից ստեղծված արտասովոր զարդերի հավաքածուին։ Սա առաջին դեպքն է, երբ 19-ամյա աղջիկը համագործակցում է նորաձեւության որեւէ ապրանքանիշի հետ։

165899877706538.jpg (51 KB)

Իսադորայի մասին շատ բան հայտնի չէ։ Նա նոր է սկսում գնալ իր լեգենդար մոր հետքերով։ Աղջկա  ստեղծագործական բոլոր դեբյուտները տեղի են ունեցել այս տարի: Գարնանը երգել եւ տավիղ է նվագել «Songs We're Sung» մանկական երգերի ժողովածուի համար։ Իսկ ավելի ուշ՝ մոր հովանավորությամբ, նա առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում։



© NEWS.am STYLE