Նոր «Աքվամենում» Բեն Աֆլեքը կվերադառնա Բեթմենի կերպարին

12:59   29 հուլիսի, 2022

Բեն Աֆլեքի մասին լուրերը, կարծես թե, մոտ ապագայում չեն հեռանա համաշխարհային տաբլոիդների վերնագրերից։ Եվ այս անգամ Ջենիֆեր Լոպեսը դրա հետ կապ չունի։ Նախօրեին Ջեյսոն Մոմոան երկրպագուներին բացահայտեց մի փոքրիկ գաղտնիք՝ Բեն Աֆլեքը կվերադառնա Բեթմենի դերին: Ըստ ամենայնի, Կալիֆորնիայի Warner Bros կինոստուդիայում այժմ սկսվել են «Աքվամեն»-ի երկրորդ մասի նկարահանումները։

Բրյուսի (Բրյուս Ուեյն - Բեթմենի անունը․ խմբ.) եւ Արթուրի (Աքվամենի գլխավոր հերոս. խմբ.) վերադարձը։ Ես սիրում եմ քեզ եւ շատ եմ կարոտել, Բեն»,- նկարահանման հրապարակում արված Բեն Աֆլեքի հետ հրապարակմանը կից գրել է Ջեյսոն Մամոան։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE