Հանդես է գալիս որպես նկարիչ․ Ջոնի Դեփը իր կտավները վաճառել է 3,65 միլիոն դոլարով

18:16   29 հուլիսի, 2022

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփն ընդամենը մի քանի ժամում վաստակել է 3,65 մլն դոլար՝ վաճառելով իր առաջին «Ընկերները եւ հերոսները» հավաքածուի կտավները։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Նկարիչն իր աշխատանքները ներկայացրել է բրիտանական Castle Fine Art առցանց խանութում։ Առաջին հավաքածուն ներառում է Դեփի կողմից արված փորագրանկարները։ Դրանք նկարված են ձեռքով եւ չորս մարդկանց դիմանկարներն են, որոնք ոգեշնչել են դերասանին: Դրանք են երգիչ Բոբ Դիլանը, դերասան Ալ Պաչինոն, դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը եւ The Rolling Stones խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը։

Դեփի մեկ աշխատանքի արժեքը 3,95 հազար ֆունտ է (4,8 հազար դոլար)։ Չորս փորագրանկարների հավաքածուն կարելի էր գնել 14,95 հազար ֆունտ ստերլինգով (18,1 հազար դոլար):



© NEWS.am STYLE