«Կարող են կալանք դնել ունեցվածքի վրա». հայտնի է դարձել հանգուցյալ Յուրի Շատունովի պարտքերի մասին

15:12   29 հուլիսի, 2022

Յուրի Շատունովի մահից 40 օր հետո հարկային ծառայությունը 77,7 հազար ռուբլու չվճարված «հաշիվ է ներկայացրել»։ Այդ մասին հայտնի է դարձել KP.RU-ին։

Գումարը ներառում է եկամտահարկերը, Մոսկվայում բնակարան ունենալու 2018 թվականի անդորրագիրը, ինչպես նաեւ վճարումների ուշացման համար տույժերը:

«Ցանկացած նոտար ժառանգության մասին ծանուցում է ժառանգներին, որ նրանք ոչ միայն որոշակի գույք են ստանում, այլեւ պատասխանատու են մահացածի պարտքերի համար: Տարաձայնությունների եւ դատարանների պատճառով ժառանգությունն ընդունելու գործընթացը կարող է երկար տարիներ ձգձգվել։ Այդ ամբողջ ընթացքում պարտքն առկա կլինի: Այն պետք է մարի գույքը ստացողը», - պատմել է փաստաբան Միխայիլ Ալեքսեևը:

Նա հավելել է, եթե պարտքը երկար ժամանակ չմարվի, այն կարող է հասնել դատարան եւ կալանք կդրվի երգչի թողած ժառանգության վրա։

Սրտի սուր անբավարարությունից Շատունովի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 23-ին։ Արտիստը դատի էր տվել «Լասկովիյ մայ» խմբի նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինին՝ երգերի հեղինակային իրավունքները ձեռք բերելու համար։

Աղբյուրը՝ Пятый канал



© NEWS.am STYLE