1. Ձեզ մի պարտադրեք մարդկանց: Միայն այդ ժամանակ կհասկանաք՝ արդյոք նրանք ձեր կարիքն ունե՞ն:
2. Ձեզ չպետք է հուզի, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները:
3. Եթե սիրահարվել եք ուրիշի՝ արդեն հարաբերություն ունենալով, մնացեք երկրորդ ընտրյալի հետ: Եթե սիրեիք առաջինին, երբեք չէիք սիրահարվի ուրիշի:
4. Մարդիկ, որոնք հաճախ ներում են ձեզ ու հանդուրժում, սովորաբար հանկարծակի եւ ընդմիշտ անհետանում են ձեր կյանքից: Պարզապես բաց թողեք նրանց:
5. Մի տխրեք, եթե ընկերներ չունեք: Ձեզ ավելի շատ ցավ կպատճառեն կեղծ ու ծախու ծանոթները:
6. Մի ներեք դավաճանությունը, քանի որ ցանկացած դավաճանություն ձեզ ինչ-որ մեկի հետ համեմատություն է: Նա, ով ավելի լավին է փնտրում, երբեք չի գնահատի այն, ինչ ունի հիմա:
7. Հաճախ մի խոսեք ապագայի ձեր ծրագրերի մասին: Այդ դեպքում ոչ ոք ձեզ չի խանգարի դրանք կյանքի կոչել:
Աղբյուրը՝ Woman.ru