Comedy Woman-ի աստղն ունեցել է երրորդ երեխային

22:42   29 հուլիսի, 2022

Դերասանուհի Նատալյա Մեդվեդեւան լույս աշխարհ է բերել երրորդ երեխային։ Ուրախալի լուրով նա կիսվել է իր միկրոբլոգում։

«Հիմա մենք հինգն ենք։ Ընտանիք... Իմ քաղցր»,- գրել է երջանիկ մայրիկը:

Հետեւորդներն անմիջապես շտապել են շնորհավորել արտիստուհուն ուրախ իրադարձության կապակցությամբ։

Ջերմ խոսքեր են գրել նաեւ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Իրինա Բեզրուկովան, Ելենա Բորշչեւան, Մարինա Դեւյատովան, Սարիկ Անդրեասյանը և այլք։



© NEWS.am STYLE